BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Բարսելոնան 7 գնդակ ուղարկեց Նյուքասլի դարպասը (տեսանյութ)
18 Մարտ 2026

Բարսելոնան 7 գնդակ ուղարկեց Նյուքասլի դարպասը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունել էր «Նյուքասլին» ու հաղթեց 7։2 հաշվով։ Թիմերի միջև դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։
 
Խաղի հաշիվը բացեց Ռաֆինյան՝ 6-րդ րոպեին։ 15-րդ րոպեին Էնթոնի Էլանգան հավասսարեցրեց հանդիպման հաշիվը։ 3 րոպե անց Մարկ Բերնալը կրկին առաջ մղեց կատալոնական ակումբին, սակայն 28-րդ րոպեին Էլանգան դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

1-ին կեսին ավելացրած 4-րդ րոպեին Կիերան Տրիպիեն խախտեց խաղի կանոնները Ռաֆինյայի նկատմամբ, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսյեն 11-մետրանոց հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց Լամին Յամալը։

2-րդ կեսում «կապտանռնագույնները» ևս 4 գոլ խփեցին։ Աչքի ընկան Ֆերմին Լոպեսը (51'), Ռոբերտ Լևանդովսկին (56', 61') և Ռաֆինյան (72'):

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 8։3 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Տոտենհեմ»-«Ատլետիկո Մադրիդ» դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Կեսգիշերին մեկնարկող հանդիպումների կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Տոտենհեմը հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին, բայց լքեց պայքարը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։