BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
ՉԼ․ Տոտենհեմը հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին, բայց լքեց պայքարը (տեսանյութ)
19 Մարտ 2026

ՉԼ․ Տոտենհեմը հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին, բայց լքեց պայքարը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Տոտենհեմն» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին» ու հաղթեց 3։2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Ռանդալ Կոլո Մուանին՝ 30-րդ րոպեին։ 2-րդ կեսի մեկնարկից 2 րոպե անց Խուլիան Ալվարեսը հավասարեցրեց հաշիվը, սակայն 5 րոպե անց Խավի Սիմոնսն առաջ մղեց լոնդոնյան ակումբին։ 75-րդ րոպեին Դավիդ Հանցկոն հաշիվը դարձրեց 2։2, սակայն 90-րդ րոպեին Խավի Սիմոնսը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով դուբլ ու հաղթանակ պարգևելով «Տոտենհեմին»։

Դիմակայության 1-ին խաղն ավարտվել էր իսպանական ակումբի հաղթանակով՝ 5-2 հաշվով։

Այսպիսով, Մադրիդի «Ատլետիկոն» նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ։ Կատալոնական ակումբը պայքարից դուրս էր թողել «Նյուքասլին»՝ 7 գնդակ ուղարկելով անգլիական ակումբի դարպասը։

Զուգահեռ ընթացող խաղերում «Լիվերպուլը» պայքարից դուրս թողեց «Գալաթասարային», «Բավարիան»՝ «Ատալանտային»։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան 7 գնդակ ուղարկեց Նյուքասլի դարպասը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Լիվերպուլը ջախջախեց Գալաթասարային՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։