BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Կորուստ Հայաստանի հավաքականում. վնասվածքի պատճառով հարձակվողը չի միանա թիմին
19 Մարտ 2026

Կորուստ Հայաստանի հավաքականում. վնասվածքի պատճառով հարձակվողը չի միանա թիմին

Հայաստանի հավաքականի հայտացուցակում կատարվել է ևս մեկ փոփոխություն: Եղիշե Մելիքյանի հրավիրվածների ցանկից ժամեր անց արդեն երկու փոփոխություն է կատարվել:

Ուրարտուի հարձակվող Կարեն Մելքոնյանը չի միանա ազգային ընտրանուն: ՀՖՖ-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել:

Ավելի վաղ, գրել էինք, որ թիմին է միացել «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը:

Մելիքյանը որոշել է 26 ֆուտբոլիստների թիվն անփոփոխ թողնել և լրացուցիչ հարձակվող թիմին չի միանա:

Մարտի 29-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ: Մարտի 26-ին նախանշված էր նաև խաղ ԱՄԷ-ի հետ, բայց այն չեղարկվել է:

Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է մրցաշարի, որում ամենաբարձր վարկանիշն ունի
Հաջորդ հոդվածը
Ռոյ Քին. Նեյմարն ավելի շատ մտածել է փողի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։