Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է մրցաշարի, որում ամենաբարձր վարկանիշն ունի
19 Մարտ 2026

Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է մրցաշարի, որում ամենաբարձր վարկանիշն ունի

2026 թվականի մարտի 17-ից 26-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:

Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որն ունի ամենաբարձր վարկանիշը՝ 2626: Նրան հաջորդող ամենաբարձր վարկանիշ ունեցող չորս շախմատիստները հնդկիներ են:

Առաջին երկու տուրերում Հայկը հաղթել է ղազախ Ժանգիր Բիժիգիտովին և ուզբեկ Ալմաս ռախմատուլաևին: Այսօր ընթացող երրորդ տուրում Մարտիրոսյանը ոչ-ոքի է գրանցել ուկրաինացի Վիտալի Բերնացկիի դեմ պարտիայում:

Այժմ հայ գրոսմաստերը 2.5 միավորով ութերորդ տեղում է, սակայն ընդամենը կես միավորով է հետ առաջատարից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին հենց Ուզբեկստանում է կայանալու Շախմատի համաշխարհային Օլիմպիադան:

Նախորդ հոդվածը
Կարեն Նալբանդյանը՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ խաղի մրցավարների տեսուչ
Հաջորդ հոդվածը
Կորուստ Հայաստանի հավաքականում. վնասվածքի պատճառով հարձակվողը չի միանա թիմին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։