BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ռաֆինյան՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
19 Մարտ 2026

Ռաֆինյան՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մրցաշարի 1/8 եզրափակչի՝ «Նյուքասլի» դեմ պատասխան խաղում (7:2) բրազիլացի ֆուտբոլիստն աչքի է ընկել երկու գոլով և երկու գոլային փոխանցմամբ։ «Կապտանռնագույնների» խաղացողն այդ հանդիպման ընթացքում անցել է 10,7 կմ տարածություն։

Քվեարկության արդյունքում Ռաֆինյան առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորից, ով դուբլ էր գրանցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:1), «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիից, որը գոլի հեղինակ էր դարձել «Գալաթասարայի» հետ մրցավեճում (4:0), ինչպես նաև «Սպորտինգի» կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուից, ով երկու գոլային փոխանցում էր կատարել «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում (5:0):

Նախորդ հոդվածը
Արբելոայի դիրքերը Ռեալում զգալիորեն ամրապնդվել են
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 19-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։