BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Վրաստանի դեմ խաղում ֆան շարժումների տոմսերի ճակատագիրն անհայտ է. FAF-ի և Red Eagles-ի հայտարարությունը
09 Մարտ 2025

Վրաստանի դեմ խաղում ֆան շարժումների տոմսերի ճակատագիրն անհայտ է. FAF-ի և Red Eagles-ի հայտարարությունը

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) և Red Eagles շարժման անդամները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով Վրաստանի դեմ առաջիկա խաղին:

Երկրպագուների պնդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձ է անում Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը մեր ընտրանու առաջիկա սկզբունքային խաղին դարձնել առևտրի կամ սակարկման առարկա։

«Այս պահին մարզադաշտի տոմսարկղից պատասխանում են, որ անհայտ է ֆան շարժումների տոմսերի ճակատագիրը։ Սա այն պարագայում, երբ մրցակցի` Վրաստանի հավաքականի երկրպագուների հետ շփումների արդյունքում պարզ է դառնում, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ շուրջ 1500 տեղ հյուրերի սեկցիայի հարևանությամբ, իսկ ընդհանուր առմամբ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ սև շուկայից ձեռք բերված տոմսերով։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Այսինքն մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ողջ խաղի արդյունքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել։

Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով` ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի։ Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքը ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։

Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»,- ասվում է FAF-ի և Red Eagles-ի տարածած հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը
Շերիֆը հաղթեց․ Սերոբյանը՝ գոլային փոխացնման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մ23 Եվրոպայի առաջնություն․ Կնյազ Իբոյանը դուրս եկավ եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։