BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
ԿԼ․ Ֆիորենտինան, Մայնցն ու ԱԵԿ-ը քառորդ եզրափակիչում են
19 Մարտ 2026

ԿԼ․ Ֆիորենտինան, Մայնցն ու ԱԵԿ-ը քառորդ եզրափակիչում են

Կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը։
 
«Մայնցը» առանց խնդիրների հաղթահարեց չեխական «Սիգմայի» արգելքը, Աթենքի ԱԵԿ-ը չնայած զիջեց «Ցելյեին», սակայն դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ «Ֆիորենտինան» հաղթեց «Ռակուվին»։ Զուգահեռ ընթացող «ԱԵԿ Լարնակա»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

«Մայնց» 2։0 «Սիգմա»․ (Առաջին հանդիպումը՝ 0։0)

46' Շտեֆան Պոշ, 82' Արմինդո Սիեբ
Հեռացում՝ 76' Պետեր Բարաթ («Սիգմա»)

«ԱԵԿ Աթենք» 0։2 «Ցելյե» (Առաջին հանդիպումը՝ 4։0)

13' Նիկիտա Իոսիֆով, 42' Ռուդի Պոժեգ Վանցաշ

«Ռակուվ» 1։2 «Ֆիորենտինա»․ (Առաջին հանդիպումը՝ 1։2)

46' Կարոլ Ստրուսկի-68' Ռոբերտո Պիկոլի, 90'+7 Մարին Պոնգրաչիչ

Այսպիսով, «Մայնցը» քառորդ եզրափակիչում կմրցի «Ռիյեկա»-«Ստրասբուր», Աթենքի ԱԵԿ-ը՝ «Սամսունսփոր»-«Ռայո Վալյեկանո», իսկ «Ֆիորենտինան»՝ «Քրիսթալ Փելաս»-«ԱԵԿ Լարնակա» զույգի հաղթողի հետ։

1/8 եզրափակիչի ևս 4 հանդիպում կմեկնարկի կեսգիշերին։

Նախորդ հոդվածը
ԵԼ․ Լիոնը տնային խաղում պարտվեց Սելտային․ Ֆրայբուրգը խնդիրներ չունեցավ Գենկի հետ
Հաջորդ հոդվածը
Կոբի Բրայանտից հետո նման ելույթ չէր եղել. Դոնչիչի սուպերպերֆոմանսը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։