BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Կոբի Բրայանտից հետո նման ելույթ չէր եղել. Դոնչիչի սուպերպերֆոմանսը
20 Մարտ 2026

Կոբի Բրայանտից հետո նման ելույթ չէր եղել. Դոնչիչի սուպերպերֆոմանսը

«Լեյքերսի» գերաստղ Լուկա Դոնչիչը կրկնել է իր կարիերայի երկրորդ լավագույն արդյունքը՝ 60 միավոր վաստակելով «Հիթի» դեմ խաղում: «Լոս Անջելեսը» հաղթել է «Մայամիին»՝ 134:126 հաշվով:

Այսօր մանրահատակին անցկացրած 38 րոպեի ընթացքում սլովենացին իրացրել է խաղից կատարած 30 նետումներից 18-ը, 17 երեքմիավորանոցներից՝ 9-ը և 19 տուգանայիններից՝ 15-ը: Այդ ամենին գումարած խաղարկողը նաև գրանցել է 7 անդրադարձ, 3 ասիստ և 5 խլում:

Դոնչիչը դարձավ «Լեյքերսի» առաջին խաղացողը, ով 60 միավոր է վաստակել Քոբի Բրայանտի՝ ակումբի կազմում անցկացրած վերջին խաղից (2016թ., 60 միավոր «Յուտայի» դեմ) ի վեր:

Նախկինում 60 միավոր մեկ խաղում Լուկան գրանցել էր 2022 թվականին՝ «Նյու Յորքի» դեմ մրցավեճում, իսկ սլովենացու ռեկորդային ցուցանիշը 73 միավորն է, որը նա վաստակել է 2024 թվականին՝ «Ատլանտայի» դեմ հանդիպման ժամանակ:

Դոնչիչը NBA-ի ընթացիկ կանոնավոր առաջնության ռմբարկուն է՝ միջինը մեկ խաղում վաստակում է 33,4 միավոր:

Նախորդ հոդվածը
ԿԼ․ Ֆիորենտինան, Մայնցն ու ԱԵԿ-ը քառորդ եզրափակիչում են
Հաջորդ հոդվածը
Չելսին բացահայտել է ակումբում աշխատող լրտեսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։