Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մայամի. Կարեն Խաչանովը կհանդիպի կարիերայի գլխավոր մրցակցին
20 Մարտ 2026

Մայամի. Կարեն Խաչանովը կհանդիպի կարիերայի գլխավոր մրցակցին

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն իմացել է Մայամիի «Մասթերս» մրցաշարում իր առաջին մրցակցի անունը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մրցելու է Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ:

Խաչանովը կարիերայի ընթացքում ամենաշատը մրցել է հենց իսպանացու հետ. անցկացրած 11 խաղերում Կարենը հաղթել է 5 անգամ, իսկ Բաուտիստա Ագուտը՝ 6:

Մայամիում Խաչանովն իր բարձր վարկանիշի շնորհիվ պայքարը մեկնարկում է երկրորդ շրջանից: Իսկ ահա աշխարհի 89-րդ ռակետ իսպանացին առաջին շրջանում հանդիպել է ավստրալացի Ջեյմս Դաքվորթին և հաղթել 7:6, 7:6 հաշվով:

Հայ թենիսիստը երկու անգամ Բաուտիստա Ագուտին պարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, բայց փոխարենը հաջողության է հասել նրանց միջև կայացած նախորդ երեք հանդիպումներում, որոնցից երկուսը տեղի են ունեցել Մադրիդում:

Բաուտիստա Ագուտ – Խաչանով մրցավեճը նախանշված է այսօր՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

Նախորդ հոդվածը
Անրի. Բարսելոնայի հաղթանակն ասես համաշխարհային երկրաշարժ լիներ
Հաջորդ հոդվածը
Ռոնի Օ՛Սալիվանը պատմության աննախադեպ քանակի միավոր է վաստակել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։