Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
«Փյունիկի» հարձակվողը վարձակալությամբ տեղափոխվեց Լիտվա
20 Մարտ 2026

«Փյունիկի» հարձակվողը վարձակալությամբ տեղափոխվեց Լիտվա

«Փյունիկի» հարձակվող Մատաս Վարեյկան մինչև տարվա վերջ, վարձակալական հիմունքներով, կարիերան կշարունակի Լիտվայի «Ժալգրիս» ակումբում։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբը:

Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում՝ «Փյունիկի» կազմում, անցկացրել է 17 պաշտոնական հանդիպում։

Մատասը հանդես է եկել շնորհակալական խոսքով` «Ժալգրիս» տեղափոխությունից առաջ.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր տվել են հնարավորություն ներկայացնելու «Փյունիկի» նման լեգենդար ակումբը:

Բոլոր երկրպագուներին ցանկանում եմ հայտնել շնորհակալություն` ջերմության և սիրո համար, որը զգացել եմ նրանց կողմից:

Ես լավագույնն եմ մաղթում թիմին այս մրցաշրջանում: Չեմ ասում հաջողություն, այլ` շուտով կհանդիպենք»:

Լիտվացին «Փյունիկի» կազմում անցկացրած 32 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: 

Նախորդ հոդվածը
Կաֆու. Նեյմարը գերազանցում է Մեսսիին ու Ռոնալդուին
Հաջորդ հոդվածը
Թրիլեր՝ Չարենցավանում. Վան - Արարատ-Արմենիա խաղը խելահեղ ավարտ ունեցավ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։