BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Թրիլեր՝ Չարենցավանում. Վան - Արարատ-Արմենիա խաղը խելահեղ ավարտ ունեցավ
20 Մարտ 2026

Թրիլեր՝ Չարենցավանում. Վան - Արարատ-Արմենիա խաղը խելահեղ ավարտ ունեցավ

Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը մեկնարկեց Չարենցավանում, որտեղ հանդիպեցին «Վանն» ու «Արարատ-Արմենիան»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Իր նախկին թիմի դեմ խաղում հաշիվը բացեց Պետրոս Ավետիսյանը, ով առաջին խաղակեսում հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» մեծացրեց ճնշումը և 63-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Փոխարինման մտնելուց 2 րոպե անց Ժիրայր Շաղոյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ ինքնագոլի հեղինակ դարձավ Իբրահիմ Դանիելը:

Մրցավարի ավելացրած ժամանակում հյուրերը 11-մետրանոցի իրավունք վաստակեցին, և Ալիուն Նդուրը գրավեց դարպասը: Այդուհանդերձ, ավելացված վերջին՝ 4-րդ րոպեին, Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումից հետո Արիս Կարապետյանը հաշիվը դարձրեց 2:2:

Մանուել Տուլիպայի թիմը մրցաշրջանում երկրորդ անգամ չկարողացավ հաղթել Չարենցավանում և այժմ ունի 38 միավոր: «Արարատ-Արմենիան» առաջին տեղում է, սակայն 36 միավոր վաստակած «Փյունիկը» երկու խաղ քիչ է անցկացրել: «Վանը» 22 միավորով վեցերորդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 2:2

Պետրոս Ավետիսյան, 26, Արիս Կարապետյան, 90+4 - Իբրահիմ Դանիել (ինքնագոլ), 63, Ալիուն Նդուր, 90+2

Նախորդ հոդվածը
«Փյունիկի» հարձակվողը վարձակալությամբ տեղափոխվեց Լիտվա
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։