BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Սալահը վնասվածքի պատճառով չի միանա Եգիպտոսի ազգային հավաքականին
20 Մարտ 2026

Սալահը վնասվածքի պատճառով չի միանա Եգիպտոսի ազգային հավաքականին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հայտնել է, որ Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել «Գալաթասարայի» դեմ խաղում (4:0):

33-ամյա վինգերը փոխարինվել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպման 74-րդ րոպեին:

Նիդերլանդացի մասնագետը խոստովանել է, որ վնասվածքի տեսակն անսովոր է Սալահի պես դիմացկուն խաղացողի համար։ Սլոթը հաստատել է, որ եգիպտոսցին չի մասնակցի Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» դեմ խաղին:

«Դա իսկապես անսովոր է: Սակայն արդյունքում կարելի է նման ելք ակնկալել, ուստի նա չի կարողանա խաղալ վաղը: «Լիվերպուլի» և մեզ համար լավն այն է, որ առջևում միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարն է: Սա վատ է Եգիպտոսի համար. նա չի կարողանա մեկնել այնտեղ:

Մենք նաև հույս ունենք, որ հաշվի առնելով այն, ինչ Մոն ցույց է տվել նախկինում, նա կկարողանա ավելի արագ ապաքինվել, քան մյուս խաղացողները նման իրավիճակներում, քանի որ նա շատ լավ է խնամում իր մարմինը: Պատմությունը ցույց է տալիս, որ նա կարող է վերադառնալ ավելի շուտ, քան մյուսները:

Բայց մինչև մեր հաջորդ հանդիպումն ընդամենը երկու շաբաթ է մնացել, այնպես որ հուսանք, որ այդ ընթացքում նա կկարողանա վերականգնվել»,- ասել է Սլոտը:

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Մենք քննարկում ենք մանրուքներ, մինչդեռ աշխարհը կործանվում է․ Գվարդիոլան՝ Արսենալի կիրառած հնարքների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։