BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Լիվերպուլը ջախջախեց Գալաթասարային՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
19 Մարտ 2026

Լիվերպուլը ջախջախեց Գալաթասարային՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Գալաթասարային» ու հաղթեց 4։0 հաշվով։ Դիմակայության 1-ին խաղում անգլիական ակումբը զիջել էր նվազագույն հաշվով։

Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Դոմինիկ Սոբոսլայը (25'), Հուգո Էկիտիկեն (51'), Ռայան Գրավենբերխը (53') և Մուհամեդ Սալահը (62'): 1-ին կեսին ավելացրած 4-րդ րոպեին եգիպտոսցի ֆուտբոլիստը չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոցը։

Այսպիսով, Առնե Սլոթի գլխավորած թիմը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի ՊՍԺ-ի հետ։ Ֆրանսիական ակումբը պայքարից դուրս էր թողել «Չելսիին»։

Զուգահեռ ընթացող խաղերում Մադրիդի «Ատլետիկոն» զիջեց «Տոտենհեմին», բայց նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, իսկ «Բավարիան» հաղթեց ու պայքարից դուրս թողեց «Ատալանտաին»։

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Տոտենհեմը հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին, բայց լքեց պայքարը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Բավարիան շանս չտվեց Ատալանտային՝ դիմակայությունում խփելով 10 գոլ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։