BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Մենք արժանի չենք այս գավաթին․ Հակիմին հրաժարվել է Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսից
21 Մարտ 2026

Մենք արժանի չենք այս գավաթին․ Հակիմին հրաժարվել է Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսից

ՊՍԺ-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին մարտի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ինքն ու իր թիմակիցները արժանի չեն Աֆրիկայի ազգերի գավաթի չեմպիոնի կոչմանը:

«Ես հրաժարվում եմ այս տիտղոսից և հուսով եմ, որ թիմակիցներս նույն կերպ կվարվեն: Մենք հաղթելու հնարավորություն ունեինք, բայց չկարողացանք օգտագործել այն»,- նշել է Հակիմին:

Մարոկկացի աստղը խոստովանել է, որ Սենեգալը արժանի էր հաղթանակի՝ եզրափակիչում ցուցադրած համոզիչ խաղի շնորհիվ: Ըստ Հակիմիի՝ Սենեգալն ազնիվ պայքարում հաղթել է Մարոկկոյին և վաստակել տիտղոսը. «Անարդար կլիներ փչացնել նրանց ուրախությունը այդքան ջանքերից հետո: Իմ թիմն ու ես չենք հաղթել 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Սենեգալին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) վիճահարույց որոշում էր կայացրել՝ Սենեգալին զրկելով տիտղոսից և նրանց գրանցելով 0:3 հաշվով տեխնիկական պարտություն: Պատճառը հունվարի 18-ին կայացած եզրափակիչի ժամանակ մրցավարի որոշման դեմ ուղղված խաղադաշտում տեղի ունեցած բողոքի ակցիան էր: Արդյունքում Մարոկկոն ստացել էր գավաթը, թեև խաղադաշտում պարտվել էր 0:1 հաշվով:

CAF-ի որոշումից հետո Սենեգալը հայտարարել է Մարզական արբիտրաժային դատարան (CAS) դիմելու մտադրության մասին՝ արդարությունը վերականգնելու համար: Բազմաթիվ ֆուտբոլային աստղեր, մարզիչներ և նախկին խաղացողներ նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել կոնֆեդերացիայի որոշման վերաբերյալ:

Նախորդ հոդվածը
10 տարվա բանակցություններից հետո Միլուոլը 999 տարով վարձակալել է իր տնային մարզադաշտը
Հաջորդ հոդվածը
Ա Սերիայում 9 հանդիպում է մնացել․ Ամեն դրվագը որոշիչ է․ Սպալետի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։