BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Ա Սերիայում 9 հանդիպում է մնացել․ Ամեն դրվագը որոշիչ է․ Սպալետի
21 Մարտ 2026

Ա Սերիայում 9 հանդիպում է մնացել․ Ամեն դրվագը որոշիչ է․ Սպալետի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է Ա Սերիայի 30-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ սպասվող հանդիպման մասին: Մասնագետը նշել է, որ մրցաշրջանի վերջնագիծը Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար լարված պայքար է խոստանում:

«Նման պահերին ամեն ինչ որոշում է ընտրությունը: Մնացել է 9 խաղ և յուրաքանչյուր դրվագ կարող է վճռորոշ լինել: Դու չես կարող կատարյալ խաղալ բոլոր 90 րոպեները, բայց պետք է կարողանաս հասկանալ այն պահը, որը կորոշի վերջնարդյունքը: Ընտրություն կատարելու ունակությունը՝ երբ խաղն արագացնել, երբ դանդաղեցնել, ում դուրս բերել խաղադաշտ, ում փոխարինել, հենց սա է հիմքը: Պետք է կարողանալ ընտրություն կատարել»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Իտալիայի առաջնության 29 տուրերից հետո «Յուվենտուսը» 53 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Սասուոլոն» 11-րդ տեղում է՝ 29 խաղից հետո վաստակած 38 միավորով:

Նախորդ հոդվածը
Մենք արժանի չենք այս գավաթին․ Հակիմին հրաժարվել է Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսից
Հաջորդ հոդվածը
Տուրի կենտրոնական խաղում Փյունիկը հաղթեց Ալաշկերտին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։