Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ման․ Սիթիի երկրպագուների ավտոբուսը հրդեհվել է Արսենալի դեմ եզրափակիչից առաջ
22 Մարտ 2026

Ման․ Սիթիի երկրպագուների ավտոբուսը հրդեհվել է Արսենալի դեմ եզրափակիչից առաջ

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների ավտոբուսը հրդեհվել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալի» դեմ խաղի ճանապարհին:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ավտոբուսի հրդեհը տեղի է ունեցել Վեսթ Միդլենդսի վճարովի մայրուղու վրա, ինչի պատճառով ճանապարհի այդ հատվածը փակվել է:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր ավտոբուսը սկսեց ծխալ վճարման կետի մոտ: Այն անցնելուց հետո մենք զգալիորեն դանդաղեցրինք ընթացքը: Մեզնից ոչ ոք գլխի չէր ընկնում, թե ինչ է կատարվում: Վարորդը մոտեցավ ճամփեզրին և մենք ընթացանք ևս հինգ րոպե` մինչև կանգ առանք:

Կանգնելուց հետո ավտոբուսից ծխի մեծ սյուն բարձրացավ և մենք բոլորս դուրս եկանք: Շարժիչը շարունակում էր աշխատել, այն բռնկվեց: Այնուհետև կրակը դանդաղորեն տարածվեց ամբողջ ավտոբուսով: Ժամանած հրշեջ ջոկատը կարգավորեց իրավիճակը»,- պատմել է ավտոբուսում գտնվող երկրպագուներից մեկը:

Ridleys Coaches ընկերության ներկայացուցչի խոսքով, որին պատկանում էր տրանսպորտային միջոցը, վարորդն ու բոլոր ուղևորները տարհանվել են և միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները կարողացել են մարզադաշտ հասնել այլ ավտոբուսներով:

Նախորդ հոդվածը
Բարդ հանդիպում էր․ Երջանիկ եմ․ Ֆլիկը՝ Ռայո Վալեկանոյի նկատմամբ հաղթանակից հետո
Հաջորդ հոդվածը
Համալրում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։