BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Սևիկյանը կրկին խաղաժամանակ չստացավ․ Ակրոնը 1-ին կեսում 5 գոլ ընդունեց Լոկոմոտիվից
22 Մարտ 2026

Սևիկյանը կրկին խաղաժամանակ չստացավ․ Ակրոնը 1-ին կեսում 5 գոլ ընդունեց Լոկոմոտիվից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ակրոնը» հյուրընկալվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին» ու զիջեց 1։5 հաշվով։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին 1-ին կեսում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ընդգրկված էր «Ակրոնի» հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։ Նախորդ տուրի «Ախմատի» դեմ կայացած խաղում հայ ֆուտբոլիստը կրկին մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ ՌՊԼ-ի գարնանային հատվածի Մոսկվայի «Սպարտակի» ու «Օրենբուրգի» դեմ խաղերին ընդհանուր ստացել էր 29 րոպե խաղաժամանակ։

Այս խաղից հետո «Ակրոնը» 22 միավորով 11-րդ տեղում է։ «Լոկոմոտիվը» 44 միավորով 3-րդն է։

«Լոկոմոտիվ Մոսկվա» 5։1 «Ակրոն»

6' Սեզար Մոնտես, 23' Ալեքսանդր Ռուդենկո, 26' Զելիխման Բակաև, 28' Դմիտրի Վորոբյով, 39' Ալեքսեյ Բատրակով - 13' Կևին Արևալո
Հեռացում՝ 70' Ռոդգրիգո Էսկովալ («Ակրոն»)

Նախորդ հոդվածը
Համալրում Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում
Հաջորդ հոդվածը
Ման․ Սիթին հաղթեց Արսենալին՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։