BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ման․ Սիթին հաղթեց Արսենալին՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը (տեսանյութ)
22 Մարտ 2026

Ման․ Սիթին հաղթեց Արսենալին՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» մրցում էր «Արսենալի» հետ ու հաղթեց 2։0 հաշվով՝ 2021 թվականից ի վեր առաջին անգամ տիրելով Անգլիայի լիգայի գավաթին։

«Քաղաքաբնակների» կազմում դուբլ ձևակերպեց Նիկո Օ'Ռայլին՝ 60 և 64-րդ րոպեներին։

Սա «Մանչեսթեր Սիթիի» 9-րդ հաղթանակն էր Անգլիայի լիգայի գավաթում, որից 5-ը մանչեսթերյան ակումբը նվաճել է Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Սա իսպանացի մասնագետի համար անգլիական ակումբի ղեկին նվաճած 19-րդ տիտղոսն էր։ Նա 6 անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող, 3 անգամ նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, 2-անգամ՝ Անգլիայի գավաթը, 1-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում։

«Մանչեսթեր Սիթիից» շատ Անգլլիայի լիգայի գավաթին տիրել է «Լիվերպուլը»՝ 10 անգամ։

Նախորդ հոդվածը
Սևիկյանը կրկին խաղաժամանակ չստացավ․ Ակրոնը 1-ին կեսում 5 գոլ ընդունեց Լոկոմոտիվից
Հաջորդ հոդվածը
Սլովանը հաղթեց Պոդբրեժովային․ Բարսեղյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ․ Հակոբյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։