BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Ռեալն աշխատում է Վինիսիուսի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ․ Պերեսն անձամբ է հետևում գործընթացին
24 Մարտ 2026

Ռեալն աշխատում է Վինիսիուսի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ․ Պերեսն անձամբ է հետևում գործընթացին

Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն աշխատում է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ջունիորի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ X-ի իր էջում։

Ըստ աղբյուրի փոխանցած տվյալների՝ իսպանական ակումբի ղեկավարությունը չափազանց գոհ է ֆուտբոլիստի ցուցադրած խաղից, իսկ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է շահագրգռված, որ բրազիլացին նոր պայմանագիր ստորագրի։ Այժմ ամեն ինչ կախված է Վինիսիուսի որոշումից. բանակցությունները շարունակվում են։

Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալների՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 150 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
UFC-ի սպասված ռևանշը. Հոլոուեյը մարտահրավեր է նետել Մաքգրեգորին
Հաջորդ հոդվածը
Դիմիտրի Պայեն, բռնարարության մեղադրանքների ֆոնին, հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։