Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Բժշկական սկանդալ Ռեալում. փորձել են բուժել Մբապեի այն ոտքը, որը վնասված չէր
24 Մարտ 2026

Բժշկական սկանդալ Ռեալում. փորձել են բուժել Մբապեի այն ոտքը, որը վնասված չէր

Իսպանիայում հաստատել են, որ Մադրիդի «Ռեալը» հետազոտել է Կիլիան Մբապեի ոչ այն ծունկը, որը վնասված է եղել:

Մբապեի մոտ ծնկի հետ կապված խնդիրներ էին առաջացել դեկտեմբերի 7-ին կայացած «Սելտայի» դեմ խաղից հետո: Նա բաց է թողել մի շարք հանդիպումներ հունվար և փետրվար ամիսներին: Երեկ Մբապեն հայտարարել է, որ լիովին ապաքինվել է:

Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն հայտարարել էր.

«Լուրեր են պտտվում, որ «Ռեալում» հետազոտել են ոչ այն ծունկը: Կարծում եք՝ դա զավեշտա՞կան է: «Մադրիդը» հեռացրել է բժշկական անձնակազմին: Կիլիանը խուսափել է վատթարագույնից»:

Իսպանական COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասն այսօր հաստատել է, որ մադրիդյան ակումբի բժիշկները հետազոտել են հարձակվողի աջ ծունկը՝ ձախի փոխարեն:

Նախորդ հոդվածը
Տակտիկական հարցեր, որոնք պետք է հասկանանք. Հայաստանի հավաքականի Նարեկների խոսքը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Էրլինգ Հոլանդը գնել է ամենաթանկ նորվեգական գիրքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։