BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Էրլինգ Հոլանդը գնել է ամենաթանկ նորվեգական գիրքը
24 Մարտ 2026

Էրլինգ Հոլանդը գնել է ամենաթանկ նորվեգական գիրքը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գնել է ամենաթանկ նորվեգական գիրքը, գրում է NRK-ն:

25-ամյա ֆուտբոլիստը և նրա հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը, 1,3 միլիոն նորվեգական կրոնով (130 հազար դոլար) ձեռք են բերել թագավորական սագաների հազվագյուտ հրատարակություն, որը լույս է տեսել 1594 թվականին։ Բնօրինակի հեղինակ է համարվում 13-րդ դարի արձակագիր Սնորրի Ստուրլուսոնը։

Կրտսեր Հոլանդը գիրքը նվիրել է իր հարազատ Տիմե համայնքին՝ պայմանով, որ այն հասանելի լինի բոլոր ցանկացողներին տեղի գրադարանում։ Գիրքը կցուցադրվի անվտանգության հատուկ պայմաններում։

Նշվում է, որ Հոլանդների ընտանիքը գիրքը գնել էր դեռ դեկտեմբերին, սակայն պաշտոնական հայտարարությունն արվել է միայն այսօր։

Նախորդ հոդվածը
Բժշկական սկանդալ Ռեալում. փորձել են բուժել Մբապեի այն ոտքը, որը վնասված չէր
Հաջորդ հոդվածը
Մորգան. Արսենալի կվադրուփլը՝ հաղթանակ ՉԼ-ում, ԱՊԼ-ում, ԱԳ-ում և Տոտենհեմի հայտնվելը Չեմպիոնշիփում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։