BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Գոլեր՝ միայն 11-մետրանոցից. ի՞նչ արդյունքներ են գրանցվել Առաջին խմբում
24 Մարտ 2026

Գոլեր՝ միայն 11-մետրանոցից. ի՞նչ արդյունքներ են գրանցվել Առաջին խմբում

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում այսօր կայացավ երեք հանդիպում:

Առաջնության առաջատար «Սարդարապատն» Արմավիրում 2:0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Այդ խաղում արմավիրցիները հանդես էին գալիս հյուրի կարգավիճակով: Երկու անգամ 11-մետրանոց հարվածով աչքի ընկավ Համլետ Մինասյանը: Հարձակվողն իր գոլերի թիվը հասցրեց 18-ի և այժմ ընդամենը 2 գոլով է հետ մնում լավագույն ռմբարկու Իսմաել Օլավալեից, որն «Անդրանիկի» կազմում դարձել է 20 գոլի հեղինակ:

«Սարդարապատը» 53 միավորով էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: ԲԿՄԱ-2-ը, որի հանդիպումը «Արարատ-2»-ի հետ հետաձգվել է, 48 միավորով երրորդն է, իսկ «Սյունիքն» ունի 49 միավոր:

Օրվա մյուս խաղերից մեկում «Հայքը» Գյումրիում 1:0 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին: Միակ գոլը խփել է «Շիրակի» նախկին հարձակվող Ռազմիկ Հակոբյանը. նա նույնպես աչքի է ընկել 11-մետրանոցից: «Հայքը» 46 միավորով բարձրացել է չորրորդ տեղ:

Տուրի վերջին խաղում «Նոա-2»-ը և «Արաքսը» գրանցել են գոլազուրկ՝ 0:0 հաշվով ոչ-ոքի:

Նախորդ հոդվածը
Մորգան. Արսենալի կվադրուփլը՝ հաղթանակ ՉԼ-ում, ԱՊԼ-ում, ԱԳ-ում և Տոտենհեմի հայտնվելը Չեմպիոնշիփում
Հաջորդ հոդվածը
Ցավոք, այս օրը եկավ. Սալահը հեռանում է Լիվերպուլից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։