BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Մորգան. Արսենալի կվադրուփլը՝ հաղթանակ ՉԼ-ում, ԱՊԼ-ում, ԱԳ-ում և Տոտենհեմի հայտնվելը Չեմպիոնշիփում
24 Մարտ 2026

Մորգան. Արսենալի կվադրուփլը՝ հաղթանակ ՉԼ-ում, ԱՊԼ-ում, ԱԳ-ում և Տոտենհեմի հայտնվելը Չեմպիոնշիփում

Հայտնի հաղորդավար Փիրս Մորգանը հայտարարել է, որ նույնիսկ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում «Արսենալի» պարտության դեպքում նրա սիրելի թիմը դեռ կարող է չորս տիտղոս նվաճել (կվադրուփլ):

«Իմ երազանքը քվինտուպլի (մեկ տարում հինգ տիտղոս) մասին, ցավոք, փլուզվեց։ Հիմա մենք կարող ենք անել միայն կվադրուփլ՝ հաղթել Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, իսկ «Տոտտենհեմը» դուրս կմնա Պրեմիեր լիգայից ու կխաղա Չեմպիոնշիփում»:

Ես երբեք չէի տեսել, որ «Արսենալի» երկրպագուներն այդքան ուրախանան այլ թիմերի գոլերով, ինչպես օրեր առաջ «Տոտենհեմ» – «Նոթինգհեմ» խաղում էր (0:3)»,- Մորգանի խոսքն է մեջբերում talkSPORT-ը:

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում 17-րդ տեղում է և ընդամենը 1 միավորով է առաջ վտանգավոր գոտուց: «Արսենալը» Պրեմիեր լիգայի առաջատարն է 9 միավորի առավելությամբ:

Նախորդ հոդվածը
Էրլինգ Հոլանդը գնել է ամենաթանկ նորվեգական գիրքը
Հաջորդ հոդվածը
Գոլեր՝ միայն 11-մետրանոցից. ի՞նչ արդյունքներ են գրանցվել Առաջին խմբում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։