BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Շվեդիայի դեմ խաղից առաջ հյուրանոցում թալանել են Ուկրաինայի հավաքականի անդամներին
27 Մարտ 2026

Շվեդիայի դեմ խաղից առաջ հյուրանոցում թալանել են Ուկրաինայի հավաքականի անդամներին

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ Ուկրաինա-Շվեդիա (1։3) խաղից առաջ կողոպտել են Ուկրաինայի ազգային հավաքականի անդամներին։

Ինչպես հայտնում է լրագրող Իգոր Բուրբասը, միջադեպը տեղի է ունեցել Բենիդորմում, որտեղ Սերգեյ Ռեբրովի գլխավորած ընտրանին հավաք էր անցկացնում։

«Երբ հավաքականն անցկացնում էր առաջին ցիկլը՝ Վալենսիա մեկնելուց առաջ, նրանց բառիս բուն իմաստով թալանել են։ Դա տեղի է ունեցել հյուրանոցում, երբ անձնակազմը բացակայել է համարներից։

Անհայտ անձինք ներխուժել են սենյակներ և կողոպտել խաղացողներին ու մարզչական շտաբին։ Տարել են և՛ գումար, և՛ թանկարժեք իրեր, հազարավոր եվրոներ գնահատվող ժամացույցներ։

Ալբերտո Բոսխը՝ Սերգեյ Ռեբրովի օգնականը. նրանից, օրինակ, գողացել են 1800 եվրո։ Ինչպիսի՞ տրամադրություն կարող է ունենալ թիմը նման դեպքից հետո»,- Բուրբասի խոսքերն է մեջբերում Sport.ua-ն։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը վնասվածք ունի․ Նա կարող է վաղաժամ լքել հավաքականի ճամբարը
Հաջորդ հոդվածը
Ռեալի բողոքարկումը մերժվել է․ Վալվերդեի որակազրկումն ուժի մեջ է մնացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։