BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Բարսելոնան լուրջ կորուստով է մոտենում ՉԼ-ում Ատլետիկոյի հետ դիմակայությանը
27 Մարտ 2026

Բարսելոնան լուրջ կորուստով է մոտենում ՉԼ-ում Ատլետիկոյի հետ դիմակայությանը

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Ռաֆինյայի վնասվածքի վերաբերյալ, որը նա ստացել էր Բրազիլիայի հավաքականի կազմում։

«Ռաֆինյան ստացել է աջ ազդրի հետին մկանի վնասվածք, ինչը հաստատել են Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) կողմից իրականացված բժշկական հետազոտությունները՝ Բրազիլիա-Ֆրանսիա խաղի ժամանակ նրա զգացած անհանգստությունից հետո։

Ռաֆինյան վերադարձել է Բարսելոնա՝ անհրաժեշտ բուժումը սկսելու համար։ Ապաքինման ենթադրյալ ժամկետը կազմում է հինգ շաբաթ»,— ասված է «կապտանռնագույնների» հայտարարության մեջ։

Ռաֆինյան փոխարինվել էր Ֆրանսիայի դեմ ընկերական խաղի (1:2) ընդմիջմանը։

Այսպիսով, բրազիլացին բաց կթողնի Լա Լիգայի Մադրիդի «Ատլետիկոյի», «Էսպանյոլի», «Սելտայի», «Խետաֆեի» դեմ հանդիպումներն ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ դիմակայության 2 խաղերը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Լեհաստանի հասակակիցներին
Հաջորդ հոդվածը
Ռուսաստանը կարող է մրցել Արգենտինայի հետ. Նիկարագուայի մարզիչը Կրասնոդարում կայացած խաղը պատմական է որակել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։