BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ռուսաստանը կարող է մրցել Արգենտինայի հետ. Նիկարագուայի մարզիչը Կրասնոդարում կայացած խաղը պատմական է որակել
27 Մարտ 2026

Ռուսաստանը կարող է մրցել Արգենտինայի հետ. Նիկարագուայի մարզիչը Կրասնոդարում կայացած խաղը պատմական է որակել

Նիկարագուայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օտոնիել Օլիվասը մեկնաբանել է Ռուսաստանի ընտրանուց կրած պարտությունը (1:3) և կիսվել իր տպավորություններով։

Մարզիչը բարձր է գնահատել մրցակցի մակարդակը՝ նշելով, որ Ռուսաստանն ունի արտակարգ պատրաստվածություն և կարող է հավասարը հավասարի պես մրցակցել այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Արգենտինան։

«Մենք խաղացել ենք ԱՄՆ-ի, Արգենտինայի հետ, ուստի կարող եմ ասել, որ Ռուսաստանն ունի արտակարգ մակարդակ և կարող է մրցակցել այդ հավաքականների հետ։ Մենք դեռ հեռու ենք նման մակարդակից, դրա համար սա մեզ համար զարգանալու հիանալի հնարավորություն է»,-նշել է Օլիվասը։

Մարզիչը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հավաքականին ընձեռված հնարավորության համար՝ շեշտելով, որ այս հանդիպումը Նիկարագուայի համար պատմական իրադարձություն է։

Խոսելով հնարավոր պատասխան խաղի մասին՝ Օլիվասը նշել է, որ Նիկարագուայում ռևանշ-հանդիպում անցկացնելն ուղղակի իդեալական կլիներ, եթե ռուսական կողմը հետաքրքրված լինի դրանով։ Նա ընդգծել է, որ նման ուժեղ մրցակիցների հետ խաղերն օգնում են իրենց երկրում ֆուտբոլի աճին, չնայած որ մարզչական շտաբի համար դա մեծ պատասխանատվություն և ծանր աշխատանք է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ըստ նրա, աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան լուրջ կորուստով է մոտենում ՉԼ-ում Ատլետիկոյի հետ դիմակայությանը
Հաջորդ հոդվածը
Մայամի․ Հայտնի է եզրափակիչի 1-ին մասնակիցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։