BazaResidence
Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)|
Սպերցյանն ունի այն որակները, որով կարող է կրկնել Մխիթարյանի ճանապարհը․ Բելառուսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղից առաջ
28 Մարտ 2026

Սպերցյանն ունի այն որակները, որով կարող է կրկնել Մխիթարյանի ճանապարհը․ Բելառուսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղից առաջ

Հայաստան-Բելառուս ընկերական խաղից առաջ տեղի է ունեցել Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյի մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև Կարեն Վարդանյանը։

«Այն, որ սա Հայաստանի հավաքականի տարվա առաջին խաղն է, գուցե ավելի քիչ ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվել են հավաքական, խաղային պրակտիկա ունենան։ Մյուս կողմից՝ կազմը կարող է ավելի թարմ լինել՝ համեմատած մրցակիցների հետ։ Այսինքն՝ իրավիճակը երկակի է։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում հնարավոր էր անցկացնել երկու խաղ՝ Հայաստանի հավաքականը հիմնական ուշադրությունը կդարձնի առաջին խաղին»։

«Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Տիկնիզյանի և Սպերցյանի հետ։

Նա այժմ խաղում է լավ թիմում՝ «Կրասնոդարում», նրան գնահատում ու հարգում են, բայց ես կցանկանայի, որ նա անցներ այն ճանապարհը, որը անցել է Հենրիխ Մխիթարյանը՝ հարուստ միջազգային կարիերայով։ Նրա որակները դա թույլ են տալիս։

Ինչ վերաբերում է Նաիրին, ապա նա ինձ հետ երկար ճանապարհ է անցել։ Նա իր վարպետությամբ, արագությամբ և ձախ ոտքի շնորհիվ կարողացավ հասնել այդ մակարդակին»,-նշել է Գոնչարենկոն։

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։

Նախորդ հոդվածը
Ես ինձ համարում եմ բելառուս, բայց սիրում եմ հայկական ավանդույթները․ Կարեն Վարդանյան
Հաջորդ հոդվածը
Մուհամեդ Սալահը կարող է վերադառնալ Ռոմա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։