BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Մուհամեդ Սալահը կարող է վերադառնալ Ռոմա
28 Մարտ 2026

Մուհամեդ Սալահը կարող է վերադառնալ Ռոմա

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը դիտարկում է «Ռոմա» վերադառնալու տարբերակը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին անգլիական ակումբից հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստը կարող է մեկ մրցաշրջան անցկացնել իտալական ակումբում՝ հետաձգելով իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։ Հիշեցնենք, որ Սալահը «գայլերի» կազմում հանդես է եկել 2015-ից 2017 թվականներին՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 83 հանդիպում և «գոլ+փոխանցում» համակարգով վաստակելով 55 (34+21) միավոր։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերաին արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Սպերցյանն ունի այն որակները, որով կարող է կրկնել Մխիթարյանի ճանապարհը․ Բելառուսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի դեմ խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Hype Fighting. Մադաթյանն ու Ասատրյանը պարտվեցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։