BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Առանց Սպերցյանի ու Սպերցյանի հետ Հայաստանի հավաքականն այլ թիմ է․ Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը՝ խաղից հետո
29 Մարտ 2026

Առանց Սպերցյանի ու Սպերցյանի հետ Հայաստանի հավաքականն այլ թիմ է․ Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը՝ խաղից հետո

Հայաստան-Բելառուս (1։2) ընկերական հանդիպումից հետո Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Մեզ համար հաճելի էր այստեղ գտնվելը։ Շնորհակալ ենք։ Ուրախ կլինենք ձեզ հրավիրել Բելառուս։ Ջերմ հիշողություններով ենք հեռանում»։

«Ինչ վերաբերում է խաղին. այն բավականին էմոցիոնալ ստացվեց։ Կոնտակտները շատ էին, պայքարները նույնպես։ Ըստ իս, նմանատիպ խաղի համար դեղին քարտերի քանակը շատ էր։ Մեր խիզախությունն ու վճռականությունը մեզ թույլ տվեց պահեր ստեղծել ու գոլեր խփել։ Մեզ անհրաժեշտ էր հավասարապես բաշխել ուժերը նախորդ խաղից հետո արդյունք ապահովելու համար, ինչն այսօր արեցինք»։

«Առանց Սպերցյանի ու Սպերցյանի հետ Հայաստանի հավաքականն այլ թիմ է։ Ու ոչ միայն Հայաստանի հավաքականը, «Կրասնոդարը» նույնպես»։

«Երբ նայում ես խաղը, մեծամասամբ ուշադրություն ես դարձնում քո թիմի ֆուտբոլիստներին։ Հայաստանի հավաքականից կառանձնացնեմ Տիկնիզյանին։ Նրան ամենալավն եմ ճանաչում, նրա որակները շատ լավ գիտեմ։ Այն փոփոխությունները, որոնք կան Հայաստանի հավաքականում, հուսամ շուտով կբերեն դրական արդյունքի»։

«Հայաստանի հավաքականն ինչ-որ բանով նման է Կիպրոսի ընտրանուն։ 2 թիմերում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք արագ են, տեխնիկապես հարուստ ու գնդակով լավ են աշխատում։ Թող հաղթի ուժեղագույնը, բայց հաշվի առնելով, որ ես ճանաչում եմ Սպերցյանին, Տիկնիզյանին, Ավանեսյանին ու Բանդիկյանին, Հայաստան-Կիպրոս խաղում երկրպագելու եմ Հայաստանին»,-նշել է Գոնչարենկոն։

Նախորդ հոդվածը
Տխուր եմ արդյունքից, գոհ՝ աշխատանքից․ Եղիշե Մելիքյանը Բելառուսից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սանդերլենդը շնորհավորել է Գերագուսյանին՝ Հայաստանի ազգային հավաքականում նորամուտի առթիվ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։