BazaResidence
Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին| Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին| Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար|
Յանիկ Սիները՝ Մայամիի Մասթերսի հաղթող և մի շարք ռեկորդների հեղինակ
30 Մարտ 2026

Յանիկ Սիները՝ Մայամիի Մասթերսի հաղթող և մի շարք ռեկորդների հեղինակ

ԱՄՆ-ում անցկացվող Մայամիի Մասթերսի եզրափակչում Մեծ Սաղավարտի քառակի չեմպիոն և աշխարհի երկրորդ ռակետ իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները 6-4, 6-4 հաշվով առավելության է հասել 22-րդ տեղը զբաղեցնող չեխ Իրժի Լեգեչկայի նկատմամբ:

Խաղը տևել է 1 ժամ 34 րոպե: 

Այսպիսով, Սիները «Արևոտ դուբլ» է ձևակերպել՝ նույն մրցաշրջանում հաղթելով Ինդիան Ուելսում և Մայամիի Մասթերսում։ Այս տիտղոսը նրա կարիերայում 26-րդն էր։

Opta Ace վիճակագրական պորտալի տվյալներով՝ 1985 թվականին Մայամիի Մասթերսի մեկնարկից ի վեր Սինները դարձել է առաջին խաղացողը (տղամարդ կամ կին), որը հաղթել է «Արևոտ Դուբլ»՝ առանց սեթ պարտվելու։ Միաժամանակ, Սիները կրկնել է «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչի և «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալի նվաճումները՝ անընդմեջ նվաճելով առնվազն երեք տիտղոս «Մասթերսում»։

Մայամիի մրցաշարի եզրափակչում հաղթելու համար Սինները կստանա 1000 վարկանիշային միավոր և 1.1 միլիոն դոլար։ Երկրորդ տեղի համար Լեգեչկան կստանա 650 վարկանիշային միավոր և 612,000 դոլար։

Նախորդ հոդվածը
Տոտենհեմը թիմի ֆուտբոլիստներից մեկին դիտարկում է գլխավոր մարզչի թեկնածու
Հաջորդ հոդվածը
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր. ESPN

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։