Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Տոտենհեմը թիմի ֆուտբոլիստներից մեկին դիտարկում է գլխավոր մարզչի թեկնածու
30 Մարտ 2026

Տոտենհեմը թիմի ֆուտբոլիստներից մեկին դիտարկում է գլխավոր մարզչի թեկնածու

«Տոտենհեմի» ժամանակավոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ թիմի գործող ֆուտբոլիստ Բեն Դեյվիսը, հայտնում է The Telegraph-ը։

Լոնդոնյան ակումբի պաշտպանը հունվարից չի խաղում կոճի վնասվածքի պատճառով, ուստի ԱՊԼ-ի ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է 32-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար մինչև մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է, որ Դեյվիսը թիմի ամենահարգված խաղացողներից է և ներկայումս մարզչական կրթություն է ստանում։

Այսօր՝ մարտի 29-ին, «Տոտենհեմը» հայտարարեց գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հեռացման մասին։ Նրա գլխավորությամբ թիմը 7 խաղում կրել էր 5 պարտություն։ Այս պահին լոնդոնցիները 30 միավորով զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավոր գերազանցելով վտանգավոր գոտում գտնվող «Վեստ Հեմից»:

Նախորդ հոդվածը
Բոատենգին սպառնում է ազատազրկում կամ խոշոր տուգանք
Հաջորդ հոդվածը
Յանիկ Սիները՝ Մայամիի Մասթերսի հաղթող և մի շարք ռեկորդների հեղինակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։