BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Չնայած մեծ առավելությանը, Գերմանիան դժվարությամբ հասավ հաղթանակի
31 Մարտ 2026

Չնայած մեծ առավելությանը, Գերմանիան դժվարությամբ հասավ հաղթանակի

Գերմանիայի հավաքականը Շտուտգարտում ընկերական խաղ անցկացրեց Գանայի ընտրանու հետ:

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը խաղի ընթացքում ուներ մեծ առավելություն, բայց դժվարությամբ կարողացավ հաղթանակի հասնել: Գրանցվեց 2:1 հաշիվը:

Առաջին խաղակեսին ավելացված երրորդ րոպեին Կայ Հավերցը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց «Բունդեսթիմին»:

70-րդ րոպեին Դերիք Քյոնի հիանալի անցումից ու փոխանցումից հետո պատասխան գոլը խփեց Իսահակու Ֆատավուն:

Աշխարհի քառակի չեմպիոնները հաղթանակ կորզեցին 88-րդ րոպեին Դենիզ Ունդավի գոլի շնորհիվ: Նրան ասիստ կատարեց Լերոյ Սանեն:

Երեք օր առաջ Գերմանիան 4:3 հաշվով հաղթել էր Շվեյցարիային:

Նախորդ հոդվածը
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի գավաթ մրցաշարում
Հաջորդ հոդվածը
ՖԻՖԱ-ն հայտարարություն է արել Իրանի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։