Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի գավաթ մրցաշարում
30 Մարտ 2026

Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի գավաթ մրցաշարում

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած «Եվրոպայի գավաթ» միջազգային մրցաշարում։

Մրցաշարին մասնակցած 13 հայ մարզիկներից 9-ը դարձել են մեդալակիր՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են հռչակվել Նարեկ Մակարյանը և Միքայել Չոբանյանը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արեն Աճեմյանը, Յուրանդ Շահվերդյանը, Վահե Ծատուրյանը և Կիմ Աղայանը, իսկ Շարլին Բերբերյանը, Արամ Բաղդասարյանն ու Վիգեն Համբարձումյանն արժանացել են բրոնզե մեդալի։

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան մրցավայր է մեկնել 25 հոգանոց պատվիրակությամբ։ Ֆեդերացիայի նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանը ընդգրկված էր մրցաշարի կենտրոնական մրցավարների թվում, իսկ հայ մարզիկների մարտավկաներն են եղել սենպայ Էրիկ Հակոբյանը, սենսեյներ Ստեփան Գրիգորյանը և Վարդան Կիրակոսյանը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են ապրիլին Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։

Նախորդ հոդվածը
Դե Ձերբիի նշանակումը ժամերի հարց է դարձել. մարզիչը մոտ է համաձայնությանը
Հաջորդ հոդվածը
Չնայած մեծ առավելությանը, Գերմանիան դժվարությամբ հասավ հաղթանակի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։