Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Երբ մենք տիտղոսներ նվաճենք, մարդիկ կմոռանան մեր անհաջողությունների մասին․ Կոնատե
31 Մարտ 2026

Երբ մենք տիտղոսներ նվաճենք, մարդիկ կմոռանան մեր անհաջողությունների մասին․ Կոնատե

«Լիվերպուլի» պաշտպան Իբրաիմա Կոնատեն մեկնաբանել է թիմի վերակառուցման գործընթացն ու ընթացիկ արդյունքները։

«Մենք նոր խաղացողներ ենք ներգրավում, հարմարվում ենք և փորձում հասկանալ միմյանց: Ինչ-որ պահի, ժամանակի ընթացքում, մենք անպայման տիտղոս կնվաճենք: Երբ հաղթենք Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում, մարդիկ կմոռանան մեր անհաջողությունների մասին»,-Կոնատեի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 49 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Մերսիսայդցիները երկրի գործող չեմպիոնն են:

Կոնատեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը
Ռոնալդուն փորձում է համոզել Կազեմիրոյին միանալ Ալ-Նասրին
Հաջորդ հոդվածը
Ծառուկյանը դառնում է լեգենդ․ UFC-ի նախկին չեմպիոնը տպավորված է Արմանի հաջողություններով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։