BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Պաշտոնական․ Տոտենհեմը նոր գլխավոր մարզիչ ունի
31 Մարտ 2026

Պաշտոնական․ Տոտենհեմը նոր գլխավոր մարզիչ ունի

«Տոտենհեմը» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Դե Ձերբիի նշանակման մասին։ Ընդգծվում է, որ մասնագետի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ 46-ամյա մարզիչը կստորագրի հնգամյա աշխատանքային համաձայնագիր։

Իտալացի մասնագետը նախկինում արդեն աշխատել է անգլիական Պրեմիեր լիգայում՝ գլխավորելով «Բրայթոնը»։ Դե Ձերբիի վերջին ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր, որը նա լքել է 2026 թվականի փետրվարին։ Բացի այդ, նա գլխավորել է «Շախտյորը», «Սասուոլոն», «Բենևենտոն» ու «Պալերմոն»։

Մարտի 29-ին «Տոտենհեմը» պաշտոնանկ էր արել մարզիչ Իգոր Տուդորին, որը նշանակվել էր փետրվարի 14-ին։ Տուդորը դարձավ 2025/2026 մրցաշրջանում թիմը գլխավորած երրորդ մասնագետը։ Ավելի վաղ, ակումբը բաժանվել էր դանիացի Թոմաս Ֆրանկից և ավստրալացի Անգելոս Պոստեկոգլուից։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Հյս․ Մակեդոնիային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Իրանի հավաքականը կմասնակցի ԱԱ-2026-ին և իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում․ Ինֆանտինո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։