BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ֆուտբոլը փոխվում է. ի՞նչ է Վենգերի խաղից դուրսը և ինչպե՞ս են մարզիչներն ազդելու մրցավարների վրա
31 Մարտ 2026

Ֆուտբոլը փոխվում է. ի՞նչ է Վենգերի խաղից դուրսը և ինչպե՞ս են մարզիչներն ազդելու մրցավարների վրա

FIFA-ն հայտարարել է Կանադայի Պրեմիեր լիգայում «Վենգերի խաղից դուրս վիճակի» և մարզչական հարցումների համակարգի (FVS) թեստավորման մեկնարկի մասին։

Փորձարկումները կսկսվեն ապրիլի 4-ից, երբ Կանադայում կմեկնարկի նոր մրցաշրջանը։ Ավելի վաղ, այս որոշումն ընդունվել էր Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) ժողովում, իսկ այժմ այն հաստատվել է FIFA-ի կողմից։

«Սա կարևոր պիլոտային նախագիծ է։ Պրոֆեսիոնալ մրցաշարերում այս նոր կանոնը փորձարկելով՝ մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ դրա ազդեցությունը, այդ թվում՝ խաղի հստակության և դինամիկայի բարձրացման, ինչպես նաև հարձակողական ֆուտբոլի խթանման տեսանկյունից։ Մենք անհամբերությամբ սպասում ենք արդյունքների վերլուծությանը», — ասել է «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը, որն այժմ զբաղեցնում է FIFA-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը։

Ավելի վաղ Վենգերն առաջարկել էր խաղից դուրս վիճակ չֆիքսել, եթե մարմնի գեթ մեկ (ցանկացած) մասը, որով կարելի է գոլ խփել, գտնվում է վերջին պաշտպանի գծի վրա կամ դրանից հետո, նույնիսկ եթե մարմնի մնացած մասերը հատում են այդ գիծը։ «Խաղից դուրս» վիճակն այս դեպքում կհաշվվի միայն այն դեպքում, եթե խաղացողն ամբողջ մարմնով ավելի մոտ է մրցակցի դարպասային գծին, քան գնդակը և մրցակցի նախավերջին խաղացողը։

Arsene Wenger's offside rule will change how football is played - Tactics  Journal

Մարզչական հարցումների համակարգը (FVS) թույլ է տալիս մարզիչներին կատարել տեսակրկնապատկերների դիտման սահմանափակ քանակությամբ հարցումներ, եթե նրանք համարում են, որ առանցքային պահերին (գոլեր, 11-մետրանոցներ, ուղիղ կարմիր քարտեր) թույլ է տրվել ակնհայտ սխալ։ Բացի այդ, այս համակարգի շրջանակներում պահեստային մրցավարը ստուգում է յուրաքանչյուր խփված գոլ՝ գրոհի զարգացման պահին հնարավոր խախտումը պարզելու համար։ Այս համակարգը չի փոխարինում VAR-ին, այլ դիտարկվում է որպես դրա ավելի մատչելի այլընտրանք։

Նախորդ հոդվածը
Իրանի հավաքականը կմասնակցի ԱԱ-2026-ին և իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում․ Ինֆանտինո
Հաջորդ հոդվածը
Ի՞նչ նպատակներ ունի Դե Ձերբին Տոտենհեմում. նորանշանակ մարզչի առաջին հարցազրույցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։