BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Իտալիան սենսացիոն պարտություն կրեց Բոսնիայից ու կրկին չի մասնակցի ԱԱ-ին (տեսանյութ)
01 Ապրիլ 2026

Իտալիան սենսացիոն պարտություն կրեց Բոսնիայից ու կրկին չի մասնակցի ԱԱ-ին (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական փուլի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն ընդունել էր Իտանլիաին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1։1 հաշվով։ 

Մոյզե Քինի 15-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Հարիս Տաբակովիչը՝ 79-րդ րոպեին։

Խաղի բեկումնային դրվագը 41-րդ րոպեին Ալեսանդրո Բաստոնիի ուղիղ կարմիր քարտն էր՝ վերջին հույսի խախտման համար։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Բոսնիայից դիպուկ էին Բենյամին Տահիրովիչը, Հարիս Տաբակովիչը, Կերիմ Ալայբեգովիչը և Էսմիր Բայրակտարևիչը։ Իտալացիներից միակ դիպուկ հարվածն իրացրեց Սանդրո Տոնալին։ Ֆրանչեսկո Պիո Էսպոսիտոն բարձր հարվածեց, իսկ Բրայան Քրիստանտեի հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

Այսպիսով, Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ 2018 թվականի ընտրական փուլի փլեյ-օֆֆում իտալացիներին պայքարից դուրս թողեցին շվեդները, 2022-ին՝ հյուսիսմակեդոնացիները։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը կընդգրկվի Մունդիալի A խմբում՝ Մեքիսկայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Հարավային Կորեայի հետ։


Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

Նախորդ հոդվածը
Անգլիան զիջեց Ճապոնիային. Իսպանիան ու Եգիպտոսը գոլեր չփոխանակեցին (տեսանութ)
Հաջորդ հոդվածը
Չեխիան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Դանիային՝ նվաճելով ԱԱ-ի ուղեգիր (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։