Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Չեխիան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Դանիային՝ նվաճելով ԱԱ-ի ուղեգիր (տեսանյութ)
01 Ապրիլ 2026

Չեխիան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Դանիային՝ նվաճելով ԱԱ-ի ուղեգիր (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական փուլի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում Չեխիան ընդունել էր Դանիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։

Պավել Շուլցի 3-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Յոախիմ Անդերսենը՝ 72-րդ րոպեին։

Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլով։ Աչքի ընկան Լադիսլավ Կրեյչին (100') ու Կասպեր Հյոգը (111'):

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում չեխերից դիպուկ էին Տոմաշ Չորին, Տոմաշ Սոուչեկը և Միխալ Սադիլեկը, իսկ Լադիսլավ Կրեյչիի հարվածը հետ մղեց Մադս Հերմանսենը։ Դանիացիների միակ դիպուկ հարվածը գրանցվեց Քրիստիան Էրիկսենի անվան դիմաց։ Ռասմուս Հոյլունդի ու Մաթյաս Յենսենի հարվածները բարձր էին, իսկ Անդերս Դրեյերի հարվածը հետ մղեց Մատեյ Կովարժը։

Չեխիայի հավաքականը կընդգրկվի Մունդիալի B խմբում՝ Կանադայի, Կատարի ու Շվեյցարիայի հավաքականների հետ։



Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

Նախորդ հոդվածը
Իտալիան սենսացիոն պարտություն կրեց Բոսնիայից ու կրկին չի մասնակցի ԱԱ-ին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Իրաքի հավաքականը հաղթել է Բոլիվիային և դուրս եկել ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։