BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Տեստա. Ես ֆուտբոլիստներից շատ եմ մարզվում, բայց նրանց խոհարարներից քիչ վաստակում»
02 Ապրիլ 2026

Տեստա. Ես ֆուտբոլիստներից շատ եմ մարզվում, բայց նրանց խոհարարներից քիչ վաստակում»

Բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Իրմա Տեստան արձագանքել է այն փաստին, որ Իտալիայի ֆուտբոլի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս չի եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Իտալիան 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է Բոսնիա և Հերցեգովինային Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆի եզրափակչում (1:1, 11-մետրանոցներ՝ 1:4)։

«Ես ավելի շատ եմ մարզվում, քան ֆուտբոլիստները, և ավելի քիչ եմ վաստակում, քան նրանց խոհարարները կամ դայակները: Չնայած դրան, երբ ես պարտվում եմ (այդ հազվադեպ պահերին), մեղք եմ զգում ամբողջ ազգի առջև, որն այնուամենայնիվ ինձնից ոչինչ չի պահանջում, քանզի զբաղված է ֆուտբոլ դիտելով։

Առաջ Իտալիա, պաստա և Տոտո Կուտունյո», – իր սոցիալական էջում գրել է 28-ամյա իտալուհին:

 

Նախորդ հոդվածը
Հավակնորդների մրցաշարում միանձնյա առաջատար կա
Հաջորդ հոդվածը
Ջենարո Գատուզոն պաշտոնանկ կարվի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։