Հավակնորդների մրցաշարում միանձնյա առաջատար կա
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացվող Հավակնորդների մրցաշարում կայացել է չորրորդ տուրը:
Ժավոխիր Սինդարովը սպիտակներով խաղաքարերով հաղթել է աշխարհի նախկին փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանային: Ուզբեկ շախմատիստը 3.5 միավորով դարձել է միանձնյա առաջատար, իսկ Կարուանան մնացել է 2,5 միավորով:
Կիպրոսում հաղթանակ է գրանցել նաև Անիշ Գիրին, որը սևերով առավելության է հասել ռուս Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ: Նիդերլանդցին վերջին տեղից բարձրացել է հինգերորդ հորիզոնական:
Հավակնորդների մրցաշար՝ 4-րդ տուր.
Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան) – Անիշ Գիրի (Նիդերլանդներ)՝ 0:1
Վեյ Ի (Չինաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Ժավոխիր Սինդարով (Ուզբեկստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) – Ռամեշբաբու Պրագնանանդհա (Հնդկաստան)՝ 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակը 4-րդ տուրից հետո
Ժավոխիր Սինդարով՝ 3,5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 2,5
Մաթիաս Բլյուբաում՝ 2
Ռամեշբեբու Պրագնանանդհա՝ 2
Անիշ Գիրի՝ – 2
Հիկարու Նակամուրա՝ 1,5
Վեյ Ի՝ 1,5
Եսիպենկո՝ 1