BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Զինչենկոյի կարիերան Այաքսում ավարտվեց 20 րոպե խաղալով
03 Ապրիլ 2026

Զինչենկոյի կարիերան Այաքսում ավարտվեց 20 րոպե խաղալով

«Մանչեսթեր Սիթիի» ու «Արսենալի» նախկին պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի կարիերան «Այաքսում» ավարտվեց ակումբի կազմում անցկացրած ընդամենը 20 րոպեից հետո:

Զինչենկոն հունվարի վերջին պայմանագիր էր ստորագրել նիդերլանդական գրանդի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և հասցրել էր խաղալ 14 րոպե «ԱԶ Ալկմարի» դեմ իր նորամուտի խաղում: Այնուհետև, հայտնվելով «Ֆորտունա Սիտարդի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում, ուկրաինացին ծնկի վնասվածք է ստացել և փոխարինվել 6-րդ րոպեին:

«Այաքսը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ Զինչենկոն վիրահատության կարիք ունի և այս մրցաշրջանում այլևս չի խաղա: Քանի որ վերականգնողական փուլն անցնելու է ոչ թե Ամստերդամում, խաղացողը լքել ակումբը:

Հատկանշական է, որ Զինչենկոն այս մրցաշրջանում հանդես է եկել երեք ակումբներում. նախքան «Այաքս» տեղափոխվելը, 29-ամյա ֆուտբոլիստը խաղում էր «Արսենալում», որտեղից վարձավճարով ուղարկվել էր «Նոթինգհեմ Ֆորեսթ»: Հունվարին Նոթինգհեմից Լոնդոն վերադառնալուց հետո Զինչենկոն մեկնեց Նիդերլանդներ, որտեղ ստացավ վնասվածքն ու ավարտեց մրցաշրջանը:

Նախորդ հոդվածը
Գյումրիում միշտ էլ դժվար է Շիրակի հետ խաղալը․ Արթուր Սերոբյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Անսովոր ուրախություն Ինտերի համար. Մխիթարյանը և մյուսները պատրաստ են խաղալ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։