BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Անսովոր ուրախություն Ինտերի համար. Մխիթարյանը և մյուսները պատրաստ են խաղալ
03 Ապրիլ 2026

Անսովոր ուրախություն Ինտերի համար. Մխիթարյանը և մյուսները պատրաստ են խաղալ

«Ինտերի» համար լավ լուրով է սկսվում մրցաշրջանի վերջին ժամանակահատվածը, որում միլանցիները փորձելու են նվաճել Սկուդետոն ու Իտալիայի գավաթը:

Corriere dello Sport-ը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն դրական նորություն է ստացել թիմի բժիշկներից. բոլոր ֆուտբոլիստներն առողջ են և պատրաստ են «Ռոմայի» դեմ ապրիլի 5-ին կայանալիք խաղին: Վերջինն ապաքինվել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:

«Ըստ էության՝ Մխիթարյանը միակն էր, որ վերջին օրերին հասանելի չէր, բայց նա մարզվում է լավ տեմպով, և մարզիչը կարող է Հենրիխին ընդգրկել իր նախկին թիմի՝ «Ռոմայի» դեմ մրցավեճի հայտացուցակում: Կիվուն հույս ունի, որ Մխիթարյանը մեծ ներդրում կունենա մրցաշրջանի եզրափակիչ փուլում՝ նախքան իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելը, հաշվի առնելով, որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին», — գրել է իտալական պարբերականը:

Վնասվածքից ապաքինվել է նաև «ներաձուրիի» ռմբարկու Լաուտարո Մարտինեսը, որը չէր խաղում փետրվարի 18-ից:  

Ա Սերիայում «Ինտերն» առաջին տեղում է և 6 միավորով առաջ է «Միլանից» ու 7 միավորով՝ «Նապոլիից»: Իտալիայի գավաթում «Ինտերը» հասել է կիսաեզրափակիչ, որի առաջին խաղում «Կոմոյի» հետ գրանցվել է 0:0 հաշիվը, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է Միլանում:

Նախորդ հոդվածը
Զինչենկոյի կարիերան Այաքսում ավարտվեց 20 րոպե խաղալով
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթ. Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։