BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Անհասկանալի է ֆուտբոլիստներին ընկերական խաղերի համար այլ մայրցամաք տանելը․ Պեպ Գվարդիոլա
03 Ապրիլ 2026

Անհասկանալի է ֆուտբոլիստներին ընկերական խաղերի համար այլ մայրցամաք տանելը․ Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դժգոհություն է հայտնել միջազգային հանդիպումների պատճառով ֆուտբոլիստների ծանրաբեռնվածության վերաբերյալ.

«Ես շատ կցանկանայի, որ հաջորդ շաբաթ մենք հանդես գայինք Չեմպիոնների լիգայում և ունենայինք շատ, շատ խիտ գրաֆիկ, բայց, ցավոք, մենք դուրս ենք մնացել պայքարից:

Այդուհանդերձ, մենք կենտրոնացած ենք հաջորդ հանդիպման և «Չելսիի» դեմ խաղի նախապատրաստության վրա, որը կկայանա տևական դադարից հետո: Դա կլինի տիտղոսի համար պայքարը շարունակելու վերջին հնարավորություններից մեկը, թեկուզև՝ նվազագույն շանսերով: Մենք կենտրոնացած ենք դրա վրա:

Սակայն ինձ համար դեռևս դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է խաղացողներին տանել այլ մայրցամաք՝ ընկերական խաղերի համար, երբ դու 8 կամ 9 ամիս շարունակ յուրաքանչյուր երեք օրը մեկ պայքարում ես բոլոր տիտղոսների համար: Երբ խոսքը որակավորման փուլի մասին է, դա լրիվ այլ հարց է, բայց ընկերական հանդիպումնե՞րը: Վնասվածք ստանալու ռիսկը չափազանց մեծ է, դա պարզապես անիմաստ է», — հայտարարել է իսպանացի մասնագետը:

Նախորդ հոդվածը
Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստներն էլ բացառիկ են․ Դիեգո Սիմեոնե
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է սկսել զբաղվել սոց․ ցանցերի առաջխաղացմամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։