BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստներն էլ բացառիկ են․ Դիեգո Սիմեոնե
03 Ապրիլ 2026

Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստներն էլ բացառիկ են․ Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա Լիգայի 30-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին.

«Ֆուտբոլն առաջին հերթին կախված է ֆուտբոլիստներից. բացի մարզիչների գաղափարներից, հենց խաղացողներն են իրենց մակարդակի և որակի շնորհիվ վճռում նման հանդիպումների ելքը: Իրենց մարզչի գալով նրանք շատ լավ են գործում՝ պաշտպանության բարձր գծով և մենապայքարներում հաղթելու ձգտումով: Մենք էլ արդեն 14 տարի խաղում ենք՝ ելնելով մեր առանձնահատկություններից և կշարունակենք աշխատել՝ մրցունակ մնալու համար: Նրանց բոլոր ֆուտբոլիստներն էլ վտանգավոր են, քանի որ բացառիկ են: Նրանք կարողանում են խաղալ մրցակցի կիսադաշտում և քեզ մտածելու ժամանակ չեն տալիս: Նրանք դա անում են յուրաքանչյուր խաղում, իսկ դա շատ բարդ է. խաղում են պաշտպանության բարձր գծով և դիմում են ռիսկի: Մենք պետք է խաղն այնպես կառուցենք, որ կարողանանք վնաս հասցնել նրանց», — ասել է Սիմեոնեն:

Լա Լիգայի 30-րդ տուրի «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 4-ին և կմեկնարկի 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Իտալիայի հավաքականի մարզաշապիկն ամենաթանկ մասունքն է ամբողջ ֆուտբոլում․ Գատուզոյի հրաժեշտի խոսքը
Հաջորդ հոդվածը
Անհասկանալի է ֆուտբոլիստներին ընկերական խաղերի համար այլ մայրցամաք տանելը․ Պեպ Գվարդիոլա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։