BazaResidence
Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին| Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին| Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար| Սիներն առանձնացրել է կարիերայի ամենարջանիկ 2 պահերը| Fastex Պրեմիեր լիգա. 20-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ| Ովքե՞ր են Ալկարասի սիրելի ֆուտբոլիստները|
Սիներն առանձնացրել է կարիերայի ամենարջանիկ 2 պահերը
Այսօր 12:51

Սիներն առանձնացրել է կարիերայի ամենարջանիկ 2 պահերը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ իտալացի Յանիկ Սիները պատմել է իր մարզական կարիերայի ամենանշանակալի ձեռքբերումների մասին։ Նրա խոսքով՝ Ուիմբլդոնում տարած հաղթանակը և համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնելը դարձել են իր կյանքի ամենաերջանիկ պահերը։

Իր YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում Սինները կիսվել է զգացողություններով.

«Ինձ համար այդպիսի երկու պահ կա։ Առաջինը՝ երբ 2024 թվականին դարձա աշխարհի առաջին ռակետ։ Մյուսը՝ երբ հաղթեցի Ուիմբլդոնում։ Դա ինձ համար նույնիսկ երազանք չէր։ Մանկության տարիներին նման խոշոր մրցաշարում հաղթելն անիրական էր թվում։

Որքան առաջ ես գնում, այնքան ավելի ես հավատում ուժերիդ ու ձգտում դառնալ ավելի լավը։ Այդ տիտղոսը նվաճելն իմ ծնողների, եղբորս և մտերիմ ընկերների ներկայությամբ... դա միանշանակ կորտում ունեցածս ամենաերջանիկ պահն էր կյանքումս», — նշել է թենիսիստը։

Նախորդ հոդվածը
Ովքե՞ր են Ալկարասի սիրելի ֆուտբոլիստները
Հաջորդ հոդվածը
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։