BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար
04 Ապրիլ 2026

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար

Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները փորձել են պարգևավճարների շուրջ համաձայնության գալ աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր նվաճելու դեպքում: Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով La Repubblica-ին։

Ըստ աղբյուրի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ վճռորոշ խաղից առաջ ֆուտբոլիստներն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել են ընդհանուր 300,000 եվրո բոնուս (յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մոտ 10,000 եվրո)։

Իրավիճակին միջամտել է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն: Նա հետ է պահել խաղացողներին բանակցությունները շարունակելու մտքից՝ հայտարարելով, որ պարգևավճարների հարցը տեղին կլինի քննարկել միայն աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճելուց հետո։

Ի վերջո, Իտալիայի հավաքականը չկարողացավ վաստակել Մունդիալին մասնակցելու հնարավորությունը։ Իտալացիները զիջեցին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (հիմնական ժամանակ՝ 1:1, հետխաղյա 11-մետրանոցներով՝ 1:4):

Նախորդ հոդվածը
Սիներն առանձնացրել է կարիերայի ամենարջանիկ 2 պահերը
Հաջորդ հոդվածը
Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։