BazaResidence
Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին| Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին| Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար|
Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)
Այսօր 17:42

Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Լիվերպուլին» ու հաղթեց 4։0 հաշվով։

Հեթ-տրիկ ձևակերպեց Էրլինգ Հոլանդը՝ 39-րդ, 1-ին կեսին ավելացրած 2-րդ ու 57-րդ րոպեներին։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Անտուան Սեմենյոն՝ 50-րդ րոպեին։

64-րդ րոպեին «Լիվերպուլը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Մուհամեդ Սալահի հարվածը հետ մղեց Ջեյմս Տրաֆորդը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթում է «Լիվերպուլին» մրցաշրջանի 3 խաղերում։ ԱՊԼ-ում Պեպ Գվարդիոլայի ու Առնե Սլոթի 2 դիմակայություններն ավարտվել էին իսպանացու գլխավորած թիմի հաղթանակով (3:0, 2:1):

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերի համար կպայքարեն «Չելսի»-«Պորտ Վալե», «Սաութհեմփթոն»-«Արսենալ», «Վեստ Հեմ»-«Լիդս» զույգերը։ Կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 5-ին։ 

Նախորդ հոդվածը
Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե
Հաջորդ հոդվածը
Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։