BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Սա մեր բոլորի հաղթանակն է. ֆուտզալի հավաքականի ավագը՝ Եվրո-2026-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մասին
13 Մարտ 2025

Սա մեր բոլորի հաղթանակն է. ֆուտզալի հավաքականի ավագը՝ Եվրո-2026-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մասին

Ֆուտզալի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում ամփոփել է Ղազախստանի նկատմամբ տարած հաղթանակը:

«Մեզ մեր մարզչի վստահությունը շատ է օգնում: Խաղից հետո, իհարկե, հեշտ է ասելը, բայց խաղից առաջ էլ ոչ ոք չէր կասկածում, որ մենք կանցնենք հաջորդ փուլ: 2-3 ամիս կարող ենք ուրախանալ, բայց հետո պետք է մոռանանք այս խաղերն ու սկսենք նախապատրաստվել եզրափակիչ փուլին՝ բոլոր ուժերը պահելով այդ փուլի համար:  Սա մեզ համար պատմություն է, ու շատ հաճելի է, որ պատմության մեջ առաջինն ենք հասել այս հաջողությանը: Շատ ուրախ և հպարտ եմ, որ այսպիսի ուժեղ թիմի ավագն եմ: Շնորհակալություն մեր երկրպագուներին, մեր հարազատներին իրենց աջակցության համար: Սա մեր բոլորի հաղթանակն է»,- ասել է Սանոսյանը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն էին Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Հայաստանի ընտրանին Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` հավաքելով 16 միավոր:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Եվրո-2026-ին չենք գնալու ուղղակի նվեր դառնալու համար. Ռուբեն Նազարեթյան
Հաջորդ հոդվածը
Ազգերի լիգա. Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը սպառվել են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։