BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)
Այսօր 01:02

Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր Մադրիդի «Ատլետիկոյին» ու հաղթեց 2։1 հաշվով։

39-րդ րոպեին Ջուլիանո Սիմեոնեն բացեց հանդիպման հաշիվը, բայց 3 րոպե անց Մարկուս Ռեշֆորդը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 1-ին կեսին ավելացրած 3-րդ րոպեին Նիկո Գոնսալեսը խախտեց խաղի կանոնները Լամին Յամալի հետ պայքարում, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Մատեո Բուսկետս Ֆերերը «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին 2-րդ դեղինը ցույց տվեց Գոնսալեսին։ ՎԱՌ համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո Ֆերերը վերանայեց որոշումն ու ուղիղ կարմիր քարտով հեռացրեց Գոնսալեսին՝ «Ատլետիկոյին» թողնելով 10 հոգով։

2-րդ կեսի մեկնարկից 1 րոպե անց Ժերար Մարտինը Թիագո Ալմադայի նկատմամբ խախտեց կանոնները։ Մրցավարը գրպանից հանեց կարմիր քարտ, բայց ՎԱՌ-ի միջամտությունից հետո Ֆերերը որոշեց վերանայել որոշումն ու Մարտինին պատժել դեղին քարտով։

«Բարսելոնայի» ճնշումն օգուտ տվեց միայն 87-րդ րոպեին, երբ Ժոաու Կանսելուն, ձախ եզրից մտնելով տուգանային հրապարակ՝ հարվածեց։ Անդրադարձից հետո գնդակը դիպավ 79-րդ րոպեին փոխարինման մտած Ռոբերտ Լևանդովսկիին ու հայտնվեց Խուան Մուսոյի պաշտպանած դարպասում՝ 2։1։ 

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորի առավելություն ունենալով 2-րդ տեղով ընթացող Մադրիդի «Ռեալից», որն այս տուրում պարտվեց «Մալյորկային»։ «Ատլետիկոն» 57 միավորով 4-րդ տեղում է։ Լա Լիգայի ավարտին մնացել է 8 տուր։

Ապրիլի 8-ին Հանսի Ֆլիկի ու Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմերը կրկին կառճակատվեն՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում։

Նախորդ հոդվածը
Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին
Հաջորդ հոդվածը
Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։