BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին
04 Ապրիլ 2026

Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին

Աշխարհի 2-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները խոսել է ATP վարկանիշային աղյուսակի 1-ին հորիզոնականի համար պայքարի մասին։ Նա կարծում է, որ այդ հարցը մեկ մրցաշարով չի վճռվում։ Իտալացին հավելել է, որ խաղում է տիտղոսներ նվաճելու, այլ ոչ թե միավորներ վաստակելու համար։

Սիները հանդես կգա Մոնտե-Կառլոյի «Մասթերսում»։ Մրցաշարը նրա համար կսկսվի երկրորդ շրջանից։

«Երբ դու էլիտար մակարդակի խաղացող ես՝ խաղում ես տիտղոսների համար։ Վարկանիշային միավորները որոշակիորեն երկրորդական են։ Մեկ մրցաշարով հնարավոր չէ որոշել, թե ով կլինի առաջին կամ երկրորդ ռակետը։ Ինձ համար սա մի մրցաշար է, որտեղ հաճույքով եմ խաղում և շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Իհարկե, ձգտում եմ հաղթել հնարավորինս շատ խաղերում», — ասել է Սիները մամուլի ասուլիսի ժամանակ։

Աշխարհի 1-ին ռակետն այս պահին իսպանացի Կարլոս Ալկարասն է՝ 13590 վարկանիշային միավորով։ Սիները 2-րդն է՝ իր ակտիվում ունենալով 12400 միավոր։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։